ԱՄՆ կոնգրեսի 2 պատգամավորների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ԱՄՆ-ում միառժամանակ 2 կոնգրեսմեն է վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարիո Դիաս-Բալարտայի և դեմոկրատ Բեն Մակադամսի մոտ։ Մակադամսն իր թվիթթերյան էջում գրառում է կատարել և նշել, որ աշխատելու է տանից։
ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 8000-ի։