Իտալիայում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է մոտ 500 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդ մարդկանց մահվան 475 դեպք։
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։ Սա ռեկորդային թիվ է վարակի տարածման առաջին իսկ օրվանից սկսած։ Այս պահին Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ կա 35713 մարդ, որոնցից ապաքինվել են 4025-ը։
Նշվում է, որ առավել շատ վարակվում ու մահանում են Իտալիայի հյուսիսի բնակիչները։