ԱՄՆ-ն օգնություն կտրամադրի կորոնավիրուսով հիվանդ ամերիկացիներին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել, որով պետության կողմից օգնություն կհատկացվի կորոնավիրուսից տուժած մարդկանց։
Այս մասին տեղեկնում ենք նախագահի թվիթթերյան էջից։
Նոր որոշումով սոցիալական ապահովագրություն կտրվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց։ Թրամփը շնորհակալություն է հայտնել նաև ամերիկացի բժիշկներին և բուժքույրերին իրենց աշխատանքի համար։
Նա բժիշկներին անվանել է իրական ամերիկացի հերոսներ։