Կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Այս մասին քիչ առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ հ/ը եթերում:
Վարչապետը հավելեց.
«✅ 25 մլրդ դրամ կհատկացվի հետևյալ ծրագրին: Այն ընկերությունները, որոնք հհ բանկերից դրամով վարկ կվերցնեն՝ աշխատավարձ, կոմունալ, հարկարային պարտավորվծությունները վճարելու և հումք ձեռք բերելու համար, ապա կառավարությունն այդ վարկի 50%-ը կֆինանսավորի 0 տոկոսով, բանկի հատվածը նույնպես կսուբսիդավորի 0 %-ով
✅ Սա շատ լավ ժամանակ է, որ շատ արագ գյուղոլորտի վարկերը սուբսիդավորենք այնքան մինչև դառնա 0% ու քաջալերենք, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ
✅ 30մլն դրամի փաթեթ ենք պատրաստել, զուտ սոցիալական հասցեական աջակցության համար: Քաղաքացին ու բիզնեսը պետք է վստահ լինի, որ կառավարությունը լինելու է իր կողքին: Բոլոր էն մարդիկ, որ ունեն գաղափար՝ կառավարությունը կանգնելու է իր կողքին»: