Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 2500 մարդ
Իսպանիայում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 2500-ով: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Այսօրվա դրությամբ Իսպանիայում կա կորոնավիրուսով հիվանդ 13716 մարդ: Մահացածների թիվը կազմում է 558:
Ընդգծենք, որ Իսպանիան Գերմանիայի ու Իտալիայի հետ միասին համարվում է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ամենամեծ կենտրոններից մեկը: