«Կերամա Մարացի»-ում սեփականատերերի կողմից մեկ այլ քաղաքացի նույնպես խոշտանգվել է. սրիչով կտրել են դաստակներն ու հոսանքահարել (ֆոտո, վիդեո)
Shamshyan.com-ը մարտի 4-ին տեսանյութ էր հրապարակել, որով «Կերամա Մարացի» ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ ինքը խոշտանգման է ենթարկվել նշված ընկերության սեփականատերերի կողմից։
Այսօր՝ մարտի 18-ին, Shamshyan.com-ը ներկայացնում է փաստաբան Գեորգի Մելիքյանի հարցազրույցը, ինչպես նաև մեկ այլ քաղաքացու հարցազրույցը, ով նույնպես աշխատելով «Կերամա Մարացի» ընկերությունում, խոշտանգման է ոչ միայն խոշտանգման է ենթարկվել, այլև տարել է հոգեբանական ծանր ապրումներ։
Ինչպես հայտնում է կայքը, խոշտանգված քաղաքացին ցույց է տալսի իր ձեռքերի դաստակները, որոնց վրա կան բազմաթիվ սպիներ, ովքեր, ըստ քաղաքացու հայտնածի, կատարել են «Կերամա Մարացի» ընկերության սեփականատերերը նշված ընկերությունում։ Անգամ հոսանքահարել են քաղաքացուն ու արդեն 2 տարի է՝ իրավապահները նշված քրգործը բացահայտելու, խոշտանգողներին հայտնաբերելու ուղղությամբ կարծես թե ոչինչ չեն ձեռնարկում։ Նրանք 2 տարի է՝ տեղում դոփում են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում