«Ինտերը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրին
Իտալական «Ինտերը» հետաքրքված է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրի ծառայություններով։ Միլանյան ակումբը ցանկանում է, որպեսզի Արթուրը ներառվի Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային գործարքում։
Այս մասին տեղեկանում ենք Sport.es պարբերականից։
Բրազիլացուն թիմ ցանկանում է հրավիրել անձամբ Անտոնիո Կոնտեն։ Հիշեցնենք, որ Մարտինեսի համար միլանյան ակումբը ցանկանում է 150 միլիոն եվրո։ Արթուրի տրանսֆերը գնահատվում է մոտ 31 միլիոն եվրո։