«Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, որ հետո ծառայությունից ազատվեն․ գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի ծառայությունից․ ՊապիկյանՄահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել էՀավաքական ատելությունից մարդկանց դրդում են անձնական վրեժխնդրության. Գերասիմ ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (տեսանյութ)
Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապելՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե ԳրիգորյանՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանաՌուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ Միշելին
Մամուլ

«Հրապարակ». ԿԲ նախագահ կդառնա Բաբկեն Արարքցյանի փեսան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին: Մի քանի ամիս է՝ լրատվամիջոցներում եւ հանրային տարբեր շրջանակներում շրջանառվում էին ԿԲ ապագա նախագահի մի քանի թեկնածուների անուններ։

Նրանցից առաջինը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, ով մինչեւ փոխվարչապետ նշանակվելը Ռոբերտ Քոչարյանին պատկանող Արդշինբանկի կառավարիչն էր, եւ ասում են՝ երազում է հետ գնալ բանկային համակարգ, առավել եւս՝ Կենտրոնական բանկի նախագահի եկամտաբեր ու ազդեցիկ պաշտոնին։

Մյուսը ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանն է՝ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան, որի մասին դեռ մեկ տարի առաջ էինք գրել, երբ ընտրվել էր ԿԲ խորհրդի անդամ։ Ինքը՝ Ջավադյանը, նույնպես հույս ուներ, որ կդառնա Փաշինյանի սրտի ԿԲ նախագահը, քանի որ նոր իշխանությունների բազում ձախողումների ֆոնին ԿԲ գործունեությունը եւ մասնավորապես արժույթի շուկայում ցնցումների բացակայությունը համարվում են Արթուր Ջավադյանի աշխատանքի լավագույն ցուցանիշը։

Իշխանականները հպարտանում են եւ բոլոր նրանց, ովքեր ասում են, թե իրենք կառավարել չեն կարողանում, հակադրվում են․ «Բա դոլարի կուրսը»՝ դրամավարկային քաղաքականությունը։ Ջավադյանը հույս ուներ, որ օրենքը շրջանցելու ձեւը կգտնեն, որ իր պաշտոնավարումը երկարաձգեն՝ ի բարօրություն ե՛ւ իրենց, ե՛ւ ԿԲ նախագահի։

Բանն այն է, որ չնայած ԿԲ գործող նախագահի երկրորդ ժամկետն է լրանում, եւ Ջավադյանը պաշտոնավարում է 2008-ից, իսկ Սահմանադրությամբ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԲ նախագահ, սակայն 2015-ին նոր Սահմանադրություն է ընդունվել, եւ ցանկության դեպքում կարելի է մեկնաբանել, որ օրենքը հետադարձ ուժ չունի, ու Ջավադյանի ժամկետը պետք է հաշվարկել 2015-ից։

Սակայն ԿԲ դեռեւս գործող նախագահի հույսերը չեն արդարացել: Երեկ տեղեկացանք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողով է ներկայացրել Արարքցյանի փեսայի՝ Մարտին Գալստյանի թեկնածությունը: Առաջիկա նիստերից մեկում հարցը կքննարկվի, ապա կներկայացվի լիագումար նիստերին:

Չի բացառվում գալիք լիագումար նիստերի օրակարգ՝ հենց մարտի 23-ին, չնայած մեր աղբյուրները բացառեցին՝ ասելով, որ դեռ ժամանակ ունեն: ԿԲ նախագահի ընտրության ընթացակարգը հետեւյալն է․ Կենտրոնական բանկի նախագահին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի (ֆինանսավարկային եւ բյուջետային) առաջարկությամբ ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 6 տարի ժամկետով:

Իսկ ԿԲ-ի մասին ՀՀ օրենքով ԿԲ նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: