Պոմպեոն Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում թուրք զինվորականների սպանության մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Սիրիայում սպանված մի քանի տասնյակ թուրք զինվորականների համար։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Սրա հետ մեկտեղ Պոմպեոն նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է Թուրքիային և ՆԱՏՕ-ին։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին Էրդողանի ու Պուտինի հանդիպման ժամանակ հրադարաի համաձայնագիր կնքվեց։
Մինչ այդ Իդլիբում ռազմական գործողություններ էին ընթանում ռուս և թուրք զինվորականների միջև։