Կորոնավիրուս է հայտնաբերվել աշխարհի չեմպիոն Բլեզ Մատյուիդիի մոտ
Թուրինի «Յուվենտուսը» հայտնել է իր ևս մեկ ֆուտբոլիստի կորոնավիրուսով վարակվելու մասին։ Կորոնավիրուս է հայտնաբերվել Բլեզ Մատյուիդիի մոտ։
Աշխարհի չեմպիոնը մարտի 11-ից գտնվում է տանը։
Ավելի վաղ կորոնավիրուս հայտնաբերվել էր թուրինյան թիմի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Դանիել Ռուգանիի մոտ, ով այս պահին բուժում է ստանում և իրեն լավ է զգում։