Բրիտանացին վիճակախաղով շահել է 70 միլիոն դոլար
Մեծ Բրիտանիայի բնակիչը վիճակախաղով շահել է մոտ 70 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք The Sun-ից։
Բրիտանացին դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ վիճակախաղով ամենաշատ գումար շահած մարդկանցից մեկը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին մեկ այլ անգլիացի նույն վիճակախաղով շահել էր 207 միլիոն դոլար գումար։