Ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ. Տիգրան Ավինյան
Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Մասնավորապես.
կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց։
ներկայացնել աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։
Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ»,– գրել է նա: