Հայտնի է, թե այս պահին որքան վարակակիր կա ամբողջ աշխարհում
Այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդ կա 180 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Այս թիվը կազմվել է բոլոր երկրներում ֆիքսված կորոնավիրուսի պաշտոնական տվյալների հիման վրա։ Հիվանդության հետևանքով մահացել է 7275 մարդ։ Չինաստանից հետո վարակի ամենամեծ օջախն Իտալիան է․ այնտեղ կա 27710 հիվանդ, որոնցից 2158-ը մահացել են, իսկ 2749-ը բուժվել։
Հիշեցնենք, որ Չինաստանում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։