Իտալական ակումբները չեն ցանկանում վճարել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերը
Ինչպես արդեն գիտենք, Իտալիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով։
Ակումբների ֆուտբոլիստների մի մասը գտնվում է հայրենի տանը, մյուս մասը՝ կարանտինում։ Այս ֆոնին իտալական ակումբների մի մասը չի ցանկանում վճարել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերը։ Թիմերը ցանկանում են սառեցնել աշխատավարձերը, քանի որ ֆուտբոլիստներն այս պահին հանգստանում են։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան էլ իր հերթին հորդորել է վճարել գումարները։ Ընդգծենք, որ անորոշ ժամանակով դադարեցվել են Եվրոպայի երկրների բոլոր ֆուտբոլային առաջնությունները։