Ռուսաստանում բուժվել է կորոնավիրուսով հիվանդ 8 մարդ
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդ 8 մարդ արդեն բուժվել է։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ռուսաստանի Դաշնության ներսում 93 մարդ վարակված է կորոնավիրուսով։ Ռուսաստանի մի շարք բնակավայրերում գործում է կարանտինի և մեկուսացման ռեժիմ։ Երկրի տարածքում փակվել են մանկապարտեզները։ Փակ են նաև սահմանները։
Հիշեցնենք, որ Չինաստանում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։