Կոմունալ ծառայությունների վարձավճարների գանձումը կդադարեցվի․ Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին ուղղված ուղերձում հայտնել է, որ էլեկտրաէներգիայի, ջրի և գազի վճարները և ձեռնարկությունների համար վարձավճարները որոշ ժամանակով չեն գանձվի: Այս մասին տեղեկացնում է միջազգային մամուլը։
«Էլեկտրաէներգիայի, ջրի, գազի վճարների, ինչպես նաև վարձավճարների գանձումը կդադարեցվի, որպեսզի ոչ ոք չմնա առանց միջոցների»,- հայտարարել է պետության ղեկավարը։ Նա ասել է նաև, որ այս միջոցառումները տարածվելու են նաև ընկերությունների վրա:
Մակրոնը հայտնել է, որ ձեռնարկությունների համար նախատեսվել են սոցիալական վճարներ հետաձգելու միջոցառումներ:
Նախագահի խոսքով, այն մարդիկ, ովքեր «մասնակի գործազուրկ» են դարձել, քանի որ չեն կարողացել աշխատանքի գնալ, նույնպես օգնություն կստանան: