Կորոնավիրուսով հիվանդ ֆուտբոլիստ Դանիել Ռուգանին խոսել է իր առողջական վիճակի մասին
Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Դանիել Ռուգանին, ում մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր կորոնավիրուս, խոսել է իր առողջական վիճակի մասին։
Այս մասին տեղեկանում ենք ANSA սպորտային պարբերականից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես լավ եմ։ Ես ինձ միշտ լավ եմ զգացել, քանի որ չեմ ունեցել հիվանդության լուրջ սիմպտոմներ։ Ես ինձ համարում եմ հաջողակ մարդ։ Ֆուտբոլիստների մեջ ես առաջինն եմ, և հույս ունեմ, որ սա կօգնի մյուս բոլորին»։
Հիշեցնենք, որ Իտալական A սերիայում Ռուգանին առաջին ֆուտբոլիստն է, որ հիվանդացավ կորոնավիրուսով։