Չինաստանում 1 օրում կորոնավիրուսով հիվանդ 930 մարդ է բուժվել
24 ժամվա ընթացքում Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից բուժվել է 930 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Վերջին 1 օրվա ընթացքում վիրուսի հետևանքով մահացել է 21 մարդ։ Այս պահի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 80881 մարդ, որոնցից 68869-ը բուժվել են։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին կորոնավիրուսն առաջինը գրանցվեց Չինաստանի Ուհան նահանգում։