EURO-2020-ը կարող է հետաձգվել 1 տարով
ՈւԵՖԱ-ն պատրաստ է EURO-2020-ը հետաձգել կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ EURO-2020-ը մեկ տարով տեղափոխելու համար ՈՒԵՖԱ-ն ակումբներից և լիգաներից պահանջում է 275 միլիոն եվրո։
Ակնկալվում է, որ այդ գումարը ստանալուց հետո Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին։
Հիշեցնենք, որ այսօր պարզ կդառնա ոչ միայն Եվրոպայի առաջնության՝ այլև Չեմպիոնների լիգայի ու Եվրոպալիգայի ճակատագիրը։