Արտուրո Վիդալը մերժել է Անտոնի Կոնտեին
Իտալական «Ինտերը» շարունակում է պահպանել իր հետաքրքրվածությունը կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի ուղղությամբ։
Ինչպես տեղեկանում ենք Sport.es կայքից, այս ձմռանը միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Վիդալի հետ, որպեսզի նա տեղափոխվի Իտալիա։ Վիդալն էլ իր հերթին մերժել է, քանի որ կատալոնական ակումբում ավելի շատ խաղաժամանակ է ստացել։
Ակնկալվում է, որ Կոնտեն ամռանը նորից կփորձի գնել Վիդալին։