Ուկրաինան Ղրիմի հետ սահմանները ժամանակավորապես փակեց
Ուկրաինայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են տեղաշարժը Ղրիմի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ուկրաինայի ու Ղրիմի սահմանները փակ կմնան մինչև ապրիլի 3-ը։ Ղրիմից Ուկրաինա վերադարձող ուղրաինացի գործիչները, մարդիկ և Ուկրաինայում բնակվող մարդկանց ընտանիքի անդամները կարող են վերադառնալ։
Այլ երկրների քաղաքացիների մուտքը և ելքը արգելվում է։ Մարտի 18-ի դրությամբ Ուկրաինան ևս փակեց իր սահմանները։