Դադարեցվել են «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումները
Նոր Զելանդիայիում դադարեցվել են «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումները կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նախագծի վրա աշխատող Amazon ընկերությունը նկարահանումները դադարեցրել է 2 շաբաթով։ Ֆիլմի մասնակիցներից ոչ ոք չի վարակվել կորոնավիրուսով։ Դեռ հստակ չէ, թե որքան ժամանակ կտևի ֆիլմի նկարահանման չեղարկումը։
Մինչ կորոնավիրուսը պլանավորված էր, որ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2021-ին։