Չինացի գիտնականները պարզել են, որ երեխաները կորոնավիրուսի թաքնված կրողներ են
Չինացի գիտնականները եկել էն այն եզրահանգմանը, որ երեխաները կորոնավիրուսային վարակի թաքնված կրողներ են, նրանց հիվանդությունը ասիմպտոմատիկ է: Այդ մասին հայտնում է MedicalXpress- ը:
Չինաստանի Գուանչժոու քաղաքի մանկական կենտրոնի փորձագետներըհետազոտել են 2 ամսականից 15 տարեկան 745 երեխաների այն ընտանիքներից, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր: Թեստերի արդյունքում պարզվել է, որ դրանցից միայն 10-ն են (1.3%) վարակվել։ Ոչ մի երեխա չի ունեցել ակնհայտ ախտանիշներ: Նրանք չունեին ջերմություն և 39 ° C ջերմաստիճան, նրանք չեն զգացել մկանների ցավ կամ թուլություն:
Նաև, ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ շնչառության դժվարություն չի արձանագրվել: