Ռուաստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարելու համար դեռ առիթ չկա. Պեսկով
Ռուաստանում դեռ առիթ չկա կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարելու համար: Այս մասին, ՌԲԿ-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դեռ ոչ մի գաղափար, ոչ մի առիթ եւ ոչ մի որոշում չի եղել»,- ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ նախագահի վարչակազմը դեռ հեռահար աշխատանքի ցուցումներ չի ստացել:
Նրա խոսքով՝ վարչակազմն աշխատում է սովորական ռեժիմով:
Մոսկվայում, Մերձմոսկվայում, Լենինգրադի եւ այլ շրջաններում բարձր պատրաստվածության ռեժիմ է գործում: Դա ենթադրում է, որ Չինաստանից, Հարավային Կորեայից, Իտալիայից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Իսպանիայից ժամանածները պետք է ինքնամեկուսացվեն 2 շաբաթվա ընթացքում: Իսկ նրանք, ում մոտ վիրուսի ախտանիշներ են հայտնաբերվել, պետք է բժշկի կանչեն տուն եւ հիվանդանոց կգնան: Ինչպես նաեւ արգելվել են զանգվածային միջոցառումները:
Այս պահի դրությամբ Ռուսաստանում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման 63 դեպք: