Քաղաքապետի հետ հանդիպելու փորձերն արդյունք չունեցան, սակայն ունեցանք հեռախոսազրույց. Թեհմինա Վարդանյան
Արդեն մի քանի ժամ է, ինչ պրն. Խաժակյանի հետ քաղաքապետարանում ենք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
«Քաղաքապետի հետ հանդիպելու փորձերն արդյունք չունեցան, սակայն ունեցանք հեռախոսազրույց, որի ընթացքում մեր մտահոգությունները հայտնեցինք ստեղծված իրավիճակի և նրա հետևանքների հետ կապված, ինչպես նաև արեցինք առաջարկներ: Մեր մտահոգությունը հայտնեցինք նաև առաջիկայում կայանալիք ավագանու հերթական` մարտի 19-ի նիստի հետ կապված` շեշտադրելով իրավական որոշ խնդիրներ, որոնց հետ կապված առաջարկեցինք լուծում ևս: Նաև հայտնեցինք մեր պատրաստակամությունը` ստեղծված իրավիճակում աջակցել համայնքին և քաղաքային իշխանություններին:
Պահպանե´ք զգոնություն և եղե´ք առողջ»։