Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»:
Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից:
Պոգբան ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից և ֆրանսիացուն գնել ցանկացող թիմերի ցանկում են «Բարսելոնա»-ն և «ՊՍԺ»-ն:
Ամռանը Պոգբայի համար անգլիական ակումբը ցանկանում էր 150 միլիոն եվրո, սակայն այս պահին ակումբը պատրաստ է 100 միլիոն եվրոյով բաց թողնել Պոգբային: