Լուկաշենկոն որոշել է չարգելել քաղաքացիների մուտքը Ռուսաստան, քանի որ երկրները «սահման չունեն»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենց երկիրն, ի պատասխան Ռուսաստանին, սահման չի փակելու: Այս մասին հայտնում է «-БелТА»ն:
«Մենք սահման չունենք, այդ իսկ պատճառով փակելու բան էլ չունենք: Նրանք, երևի, իրոնց համար արդեն գծել են այդ սահմանը»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա կարծիքով՝ սահմանի փակելը նույնն է, ինչ պատերազմ սկսելը, այսինքն ավելի հեշտ է սկսել, քան հետո դուրս գալ այս իրավիճակից: «Ինչո°ւ կտրել Բելոռուսը Ռուսաստանից առանց հետևանքների մասին մտածելու»,- ասել է նա:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը այս քայլին է դիմել մտածելով ղեկավարությունը չվարակելու մասին:
Նա ավելացրել է, որ թե բելառուսական կողմն էլ պատասխան գործողություններ ձեռնարկի, ապա բեռնատարերը մինչև Կրեմլ հերթի մեջ են մնալու, իսկ մարդիկ կատաղելու են: «Մենք չենք փակելու սահմանը ոչ լեհերի, ոչ ռուսների, ոչ էլ ուկրաինացիների համար: Նրանք ուզում են` թող փակեն»,- եզրափակել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ռուսաստանի կառավարությունը հայտնել է Բելառուսի հետ մարդկանց շարժի համար սահմանը փակելու մասին: