Վրաստանը նույնպես արգելեց օտարերկրացիների մուտքը իր երկիր
Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով որոշել է արգելել օտարերկրացիների մուտքը երկրի տարածք: Այս մասին հայտնում է երկրի վարչապետի օգնական Իրակլի Չիկովանին:
Նշվում է, որ արգելքն ուժի մեջ է մտնելու երեքշաբթի օրվանից` մարտի 17-ին, և գործելու է երկու շաբաթ: РИА «Новости»-ին մեջբերում է Չիկովանիի խոսքերը, ով նշել է, որ այս որոշումը վերաբերում է բոլոր օտարերկրացի քաղաքացիներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուս COVID-19-ը որակել է որպես պանդեմիա: Ռուսատանի վարչապետ Միքայել Միշուստինը հայտնել է, որ երկիրը փակում է սահմանը Բելոռուսիայի հետ մարդկանց տեղաշարժի համար: