CCTV-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ Չինաստանի իշխանությանն ուղղված նամակին (տեսանյութ)
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ CCTV-ն, լուրերի թողարկման ընթացքում անդրադարձել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին` արտասահմանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարների հղած ուղերձներին, որոնք վերաբերում են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ Չինաստանի պայքարի առաջընթացին: CCTV-ի հեռուստատեսային անդրադարձի մեջ տեղ է գտել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նամակը՝ ուղղված Չինաստանի բարձրագույն ղեկավարությանը:
ԲՀԿ ղեկավարը նշել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավորությամբ և նախագահ Սի Ծինփինի ղեկավարությամբ՝ Չինաստանի կառավարությունը մեծ հաջողությամբ անցկացրել է աննախադեպ կանխարգելիչ միջոցառումներ՝ կարճ ժամանակահատվածում արդյունավետորեն վերահսկելով համաճարակի տարածումը: