Իսրայելը օտարերկրյա զբոսաշրջիկներին կոչ է արել լքել իրենց երկիրը
Իսրայելի ղեկավարությունը որոշում է կայացրել երկրում գտնվող բոլոր օտարերկրացի զբոսաշրջիկներին ուղարկել իրենց հայրենիք: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Ղեկավարությունը կոչ է արել, որ առաջին անհրաժեշտության դեպքում զբոսաշրջիկները լքեն հյուրանոցները և վերադառնան իրենց երկրներ: Մարտի 14-ի դրությամբ Իսրայելում հայտարարված է կարանտին:
Փակ են դպրոցներն ու մանկապարտեզները: Քաղաքացիներին կոչ են արել պահպանել միմյանցից 2 մետր հեռավորություն: