Չարթերային թռիչքով Երևան ժամանած քաղաքացիները մեկուսացվել են
Ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան է ժամանել Հայաստանի 67 քաղաքացի: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Բոլոր ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր: Նրանք 14 օր գտնվելու են կարանտինում։