Նյու Յորքում փակվեցին բարերն ու ռեստորանները
Նյու Յորքի քաղաքապետը կորոնավիրուսի պատճառով որոշում է կայացրել փակել բարերն ու ռեստորանները:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նշվում է, որ մարդիկ կարող են ռեստորաններից օնլայն պատվերներ կատարել: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ընդգծել է, որ գիշերային ակումբները, թատրոններն ու կինոթատրոնները նույնպես կփակվեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն: