Գվատեմալայում գրանցվել է կորոնավիրուսով մահվան առաջին դեպքը
Գվատեմալայում գրանցվել է կորոնավիրուսով վարակված մարդու մահվան առաջին դեպքը:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Մահացածը 81 տարեկան էր, ով վերջերս էր իր որդու հետ միասին վերադարձել Մադրիդից: Կինն ունեցել է թոքերի հետ կապված հիվանդություն:
Գվատեմալայում կորոնավիրուսի այլ դեպքերից դեռևս տեղեկություն չկա: