Բրիտանիայից Իսպանիա թռչող հինգ ինքնաթիռներ ետ են դարձել
Բրիտանիայից Իսպանիա ուղևորվող հինգ ինքնաթիռներ հենց օդում ետ են դարձել կորոնավիրուսը զսպելու և վերահսկելու միջոցների պատճառով՝ հայտնում է CNN-ը:
Նաև բրիտանական ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Իսպանիա գալիք բոլոր չվերթները: «Մենք որոշեցինք չեղարկել բոլոր թռիչքները դեպի մայրցամաքային Իսպանիա, Բալեարյան կղզիներ և Կանարյան կղզիներ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը: