Ուկրաինան փակում է մուտքը օտարերկրացիների համար
Ուկրաինայի Հանրապետությունը փակում է մուտքը օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։ Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում տարանցիկ երթևեկության ռեժիմով։
Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ.