Ժամանակն է որոշ ժամանակով փակել Էջմիածինը, մուտք ու ելք լինի միայն սննդի, դեղորայքի ու բժիշկների համար. «Իմ քայլի» պատգամավոր
«Կարծում եմ՝ ժամանակն է որոշ ժամանակով փակել Էջմիածինը եւ միայն մուտք ու ելք լինի սնունդի մատակարարների եւ դեղորայքի ու բժիշկների համար, շփումները դարձնել մինիմալ եւ համաճարակը արագ կվերանա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Միայն հարեւան պետությունը չի վարակ տարածող, քաղաքից քաղաք գնալու դեպքում էլ է տարածումը մեծանում»,- գրել է նա: