Եվրոպական ֆուտբոլը կարող է դադարեցվել մինչև սեպտեմբեր
Եվրոպայի առաջնությունը, եվրոպական ակումբային առաջնություններն ու եվրոպական երկրների ազգային առաջնությունները կորոնավիրուսի պատճառով կարող են դադարեցվել մինչև սեպտեմբեր։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ մարտի 17-ին տեղի կունենա հավաք, որի ժամանակ որոշում կկայացվի հետաձգել ֆուտբոլային խաղերը՝ այդ թվում և EURO-2020-ը։
Ընդգծենք, որ կորոնավիրուսի պատճառով այս պահին դադարեցված են եվրոպական բոլոր առաջնությունները։