Ընդդիմությունն առաջարկում է հետաձգել հանրաքվեն, ՀՀ վարչապետն ասում է` մի վախեցրեք ժողովրդին և ինքնամեկուսանում է Սևանում. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատհամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման կանխարգելման՝ քաղաքապետի և վարչապետի գործողություններին: Նա մասնավորապես նշել է, որ չի զարմանում, որ Երևանի քաղաքապետը այս պատասխանատու պահին գոյություն չունի և որպես քաղաքացիական պաշտպանության պետ իրեն չի հետաքրքրում մայրաքաղաքը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ես չեմ զարմանում, որ Երևանի քաղաքապետը այս պատասխանատու պահին գոյություն չունի և որպես քաղաքացիական պաշտպանության պետ իրեն չի հետաքրքրում մայրաքաղաքը (որովհետև նա առհասարակ անպատասխանատու է):
Բայց ես զարմանում եմ, երբ ընդդիմությունն առաջարկում է հետաձգել հանրաքվեն և նրան ի պատասխան ՀՀ վարչապետը ասում է` թե մի վախեցրեք ժողովրդին և չի հետաձգում հանրաքվեն:
Բայց դրա փոխարեն ինքնամեկուսանում է Սևանում»: