«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Միրալեմ Պյանիչին․ Լեոնարդոն կապ է հաստատել Պյանիչի գործակալի հետ
«ՊՍԺ»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայությւոններով։ Այս մասին հաղորդում է սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Փարիզյան թիմի սպորտային տնօրեն Լեոնարդոն կապ է հաստատել 29-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ֆալի Ռամադանի հետ։
Պյանիչի գործակալը հանդիսանում է նաև «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի գործակալը, ում փարիզյան ակումբը ևս ցանկանում է գնել։