Բիլ Գեյթսը լքում է Microsoft ընկերության տնօրենների խորհուրդը
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը դուրս է գալիս ընկերության տնօրենների խորհրդից։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։
Գեյթսը մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել իր մի շարք ծրագրերի իրականացմանը, որը ներառում է գլոբալ տաքացման, բնապահպանական և կրթական ոլորտները։
Նշվում է նաև, որ Գեյթսը որոշում է կայացրել նաև լքել Berkshire Hathaway Inc ընկերությունը։