1 օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 250 մարդ
Իտալիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 250 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers-ից։
Իտալիայում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 1266 մարդ։ Վարակակիրների թիվը կազմում է 17660։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան նահանգում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։