Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի չորս նոր դեպք
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանում Իրանից և Իտալիայից վերադարձած չորս քաղաքացիների մոտ հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուս՝ հայտնում է Interfax-ը:
«Ներկայում նրանք գտնվում են հատուկ ռեժիմով հիվանդանոցներում: Հիվանդների վիճակը գնահատվում է նորմալ, և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ նրանց բուժման համար», – ասվում է նախարարների խորհրդին կից օպերատիվ շտաբի զեկույցում:
Այսպիսով, ներկայում Ադրբեջանի հիվանդանոցներում 15 մարդ անցնում է կորոնավիրուսից բուժում: Նրանցից 13-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկը՝ Ռուսաստանի, մեկը՝ Գերմանիայի:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, անհրաժեշտ բուժումից հետո հիվանդանոցից դուրս են գրվել Ադրբեջանի երեք քաղաքացիներ, որոնց մոտ նախկինում ախտորոշվել էր կորոնավիրուս: