Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի. թեստավորում կկատարվի
Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,- գրել է նա։