Կորոնավիրուս է հայտնաբերվել Ավստրալիայի ներքին գործերի նախարարի մոտ
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դատտոնը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դատտոնի խոսքով՝ այսօր առավոտյան նա արթնացել է ջերմությամբ և կոկորդի ցավով: Համապատասխան ստուգումներն անցնելուց հետո նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ավստրալիայում գտնվելու շրջանում կորոնավիրուսով են վարակվել ամերիկացի դերասան Թոմ Հենքսն ու իր կինը: