Տրինիդատ և Տոբակոյում հայտնաբերվեց կորոնավիրուսի առաջին դեպքը
Տրինիդատի և Տոբակոյի առողջապահության նախարար Տերանս Դայալսինգը հայտնում է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Հիվանդը 52-ամյա տղամարդ է, ով վերջերս է վերադարձել Շվեյցարիայից: Հիվանդի մոտ կորոնավիրուսի թեթև ձևն է:
Տղամարդը գտնվում է կարանտինում իր իսկ տանը: