«Չելսիի» հարձակվող Կալում Հադսոն Օդոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստը Կալում Հադսոն Օդոյի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այդ մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքէջից:
Նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր շփվել են երիտասարդ բրիտանացի ֆուտբոլիստի հետ, կհոսպիտալացվեն: Նշվում է նաև, որ ֆուտբոլիստի հետ չշփված մարդիկ կվերադառնան աշխատանքի:
Ընդգծենք, եր կորոնավիրուսի պատճառով Անգլիայում ֆուտբոլային հանդիպումները կանցնեն առանց հանդիսականների: