Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ է
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Իտալիա՝ կորոնավիրուսի պատճառով:
Նա այժմ գտնվում է Պորտուգալիայում՝ կարանտինի մեջ, քանի որ «Յուվենտուս»-ում իր խաղընկեր Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել: Ռոնալդուն և Ռուգանին միասին մասնակցել են «Ինտեր»-ի դեմ խաղին: