Իտալիայում բնակիչները հարսանիքներ եւ թաղումներ չեն կազմակերպում
Իտալիայում համազգային կարանտինի պատճառով բնակիչները հարսանիքներ եւ թաղումներ չեն կազմակերպում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Մարտի 10-ից Հռոմում կարանտին մտցնելուց հետո միայն մեկ անգամ են թաղման արարողություն նկատել:
Նշենք, որ Իտալիայում փակվել են բոլոր խանութները, բացառությամբ՝ մթերայինների եւ դեղատների:
Վերջին տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 12 000 դեպք, 827 հիվանդ մահացել է: