Կորոնավիրուսի պատճառով հին թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նորերով. ԿԲ
Կենտրոնական Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։
Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»: