Իշխանությունը ինքն իրեն թակարդն է գցել. Արա Վարդանյան
Ուշադրություն դարձրել եք, որ այս օրերին իրականացվող քարոզչական հավաքներից չկան դրոնով նկարահանումներ։ Նույնիսկ չկան վերևից արված նկարներ։ Գիտեք ինչու՞.
Շատ պարզ է, իրականում այս օրերին ապահովվում է միայն տպավորություն, այսպես կոչված մասովկա, համաձայն որի պետք է ստեղծվի տպավորություն, որ ամեն տեղ լիքը մարդ է մասնակցում, որ հետո էլ ընտրությունները սարքեն և կասկածներ չլինեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն, «Ադեկվատ» միաբանության անդամ Արա Վարդանյանը:
«Մի հետաքրքիր տեղեկություն էլ տամ ձեզ։ Պարզվում է այս ընտրությունը լինելու նաև աննախադեպ միջազգային դիտորդների սակավության առումով ևս, այսօրվա տվյալներով գրանցված է միայն մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն։ Վերջերս էլ իշանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնել էր Բրյուսել և փորձում էր համոզել եվրոպացիներին, որ գան և հետևեն քվեարկության ընթացքին, բայց ապարդյուն, նա դրական պատասխան չստացավ։
Մի խոսքով իշխանությունը ինքն իրեն թակարդն է գցել և արդեն իսկ շատ լավ գիտակցում է, որ այս քվեարկության արդյունքները վստահություն չեն ներշնչելու որևէ կողմի մոտ»։